Idbank
Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր
Yerevan
Get past the screening software and onto a recruiter's desk
hirly rewrites your resume for this job — matching the keywords and skills in the posting, moving your most relevant experience to the top, and writing a cover letter to fit. About 30 seconds.
- Keywords matched to this posting
- Fit score before you apply
- Cover letter included
Apply from your AI assistant
Connect hirly to Claude and ask it to apply to this job. hirly tailors your resume, fills the employer’s form and asks before sending. ChatGPT: manual setup today.
Some employer sites stop an application at a CAPTCHA or sign-in and hand it back with a link. Applying needs a paid plan. Works with any assistant that supports MCP.
hirly's read of this role
- Seniority
- Mid level
- Country
- AM
- Work mode
- On-site / unstated
- First seen by hirly
- 1 Sept 2026
Derived automatically from the posting. Upload your resume above to see how the role scores against it.
the posting
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների առաջատար մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կորպորատիվ հաճախորդների ներգրավում, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների մասնաճյուղեր/ներկայացուցչություններ, օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ընկերություններ և ֆինանսական կազմակերպություններ
Հաճախորդների բիզնես գործունեության, ֆինանսական հոսքերի և գործարքների վերլուծություն, նշված գործընթացներն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության հավաքագրում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ
Հաճախորդներին բանկային պրոդուկտների, ծառայությունների և գործընթացների վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրում
Կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների, մասնավորապես՝ պասիվների ներգրավմանն ուղղված (ավանդներ, հաշվի դրական մնացորդ, պարտատոմսեր) և կոմիսիոն եկամուտ գեներացնող (SWIFT փոխանցումներ, POS/VPOS, արտարժույթի փոխարկում) պրոդուկտների և ծառայությունների վաճառքի իրականացում, խաչաձև վաճառքի հնարավորությունների բացահայտում
Գործող և նոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության/գործնական հարաբերությունների ձևավորում և զարգացում
Հաճախորդների պորտֆելի շարունակական սպասարկում, առաջացող հարցերի և խնդիրների օպերատիվ կարգավորում և աջակցության ապահովում՝ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ
Հաճախորդների կարիքների վերլուծության հիման վրա անհատական լուծումների մշակում
Ստանդարտ պայմաններից շեղված պայմաններով համագործակցելու անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկների ներկայացում և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն մասնագիտական կրթություն
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
Բանկային օրենսդրության և կարգավորումների իմացություն
Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Excel-ի լավ իմացություն, LSBank ծրագրի և CRM համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հաղորդակցման և բանակցային հմտություններ
Հաճախորդների ներգրավման և խաչաձև վաճառքի (cross-selling) հմտություններ
Նախաձեռնողականություն, առաջնահերթությունների սահմանման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն (multitasking)
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
- ԴԻՄԵԼՈՒ
- ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հղումով: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://idbank.am/
Listed on hirly, a job board. hirly is not the employer: Idbank is hiring for this role.
Want this one?
Upload your resume and hirly rewrites it for this job and writes the cover letter — in about thirty seconds, before you sign up.
Tailor my resume for this job